Երևանի փոխքաղաքապետի կնոջ եկամուտները գերազանցում են ամուսնու եկամուտները
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի դրամական միջոցները 2013-ի վերջում նվազել են. տարվա սկզբում նա ունեցել է 450 հազար դրամ, իսկ տարվա վերջում դրանք կրճատվել են` հասնելով 300 հազար դրամի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնում Արեյանի աշխատանքի վարձատրությունից ստացված տարեկան եկամուտը կազմում է 4 մլն 631 հազար 927 դրամ:
Նշենք, որ Արեյանը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է դեռ 2009 թվականից և դեռ հենց այն ժամանակ նա մեկ անշարժ գույք է հայտարարագրել: Շարժական գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ, պարոն Արեյանը չի հայտարարագրել:
Առավել ուշագրավ են Կամո Արեյանի տիկնոջ` Արմենուհի Հարությունյանի եկամուտները, որոնք գերազանցում են ամուսնու հայտարարագրած ունեցվածքին: Տիկինը դեռ 2011-ին հայտարարագրել էր երկու անշարժ գույք, մեկ շարժական գույք` ավտոմեքենա «Hundai Tucson ix35» մակնիշի, որը 2013-ի հայտարարագրում չի նշվում (ՀՀ օրենսդրությամբ այդպես է-հեղ.):
Արմենուհի Հարությունյանի դրամային եկամուտները 2013-ի սկզբին կազմել են 300 հազար դրամ, սակայն տարվա վերջում դրանք դարձել են 650 հազար դրամ: Տիկին Հարությունյանն ունի նաև դոլարային գումար` տարվա սկզբում այն կազմել է 139 340 դոլար, իսկ տարվա վերջում այն դարձել է 113 հազար ԱՄՆ դոլար:
Աշխատանքի դիմաց վճարումից ու ինչ-որ ընկերությունում շահաբաժնից տիկին Հարությունյանը տարեկան ունենում է 5 մլն 747 հազար 185 դրամ:
Հարակից մյուս հրապարակումները`
ՊԵԿ պաշտոնյաների եկամուտները` միլիոն դրամներ
Ինչ ունեն և չունեն Վարչական դատարանի նորանշանակ դատավորները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները