«Ամենն արվում է արտաուսումնական պարապմունքներում աշակերտների թիվը մեծացնելու համար»
Դպրոցներում շախմատ առարկայի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, ասում է ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հավաստիացրեց, որ ամեն բան արվում է արտաուսումնական պարապմունքներում ներգրավված աշակերտների թիվը մեծացնելու համար:
«Երգի, պարի խմբակներին հանրապետության աշակերտների 44 տոկոս է մասնակցում, մարզականներին ` 11,5 տոկոսը»,- ասաց նա:
ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետի գնահատմամաբ, 2013 թվականը բուռն աշխատանքային էր: Բացի մի շարք մրցումներին մասնակցությունից և հաջողություններից, նրա խոսքով, նախորդ տարի դպրոցական մարզական խաղերին մասնակցողների թիվը 150-ով ավելի էր 2012-ից:
Վարչության պետն անցած տարի կատարված աշխատանքներից առանձնացրեց նաև ուսանողական մարզական խաղերը:
Արման Այվազյանի խոսքով, բավական լավ է մեկնարկել 2014 թվականը: Նա տեղեկացրեց, որ այս տարի անցկացվելու է աշխարհի առաջնություն, որին մեր երկիրը ներկայանալու է չորս մարզաձևերում. «Սեղանի թենիս, հենդբոլ, ֆուտզալ և վոլեյբոլ: Այս օրերին թիմերն արդեն իսկ ձևավորվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում