Ալեքսանդր Իսկանդարյան. Հասարակությունը պարզապես չի վստահում իշխանություններին
«Հիմնական խնդիրը իմ կարծիքով կուտակային համակարգի մեջ չէ: Հասարակությունը պարզապես չի վստահում իշխանություններին, պետությանը: Չի վստահում ոչ մի հարցում` լինի դա կեսաթոշակային համակարգը, տրանսպորտի սակագնի բարձրացումը, Մաքսային միությանը անդամակցությունը և այլն»,- անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի դեմ առկա դժգոհությանը` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Գոյություն ունի հասարակության և պետության բևեռացում: Հենց սրանով է, իմ կարծիքով, պայմանավորված այն, որ հասարակությունը սվիններով է ընդունում իշխանություններից եկող ցանկացած նախաձեռնություն: Հենց սա է հիմնական խնդիրը:
Այս առումով պատկան մարմինները պետք է ավելի լավ աշխատեն, որոշակի պարզաբանումներ տան հասարակությանը, գնան որոշակի երկխոսության»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
«Եթե փոխադարձ վստահության խնդիրը լուծվի, ապա նմանատիպ խնդիրները կկրեն տեխնիկական բնույթ:Իսկ հիմա դրանք կրում են ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական բնույթ»,- հավելեց Իսկանդարյանը:
Նա միևնույն ժամանակ վստահ էր` կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ են:
«Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն, անկասկած, անհրաժեշտ են: Իսկ այն խոսակցությունները, թե դա չպետք է կրի պարտադիր բնույթ, անհիմն են: Կամավոր կենսաթոշակային համակարգեր չեն լինում: Կամավորն այն է, որ ես, օրինակ, ամեն ամիս բարձի տակ դնում եմ 10 դրամ: Իսկ այս գործընթացը սովորաբար կարգավորվում է օրենսդրությամբ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը
Ինչ վերաբերում է ԱԺ 4 խմբակցությունների` Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին, ապա քաղաքագետը չբացառեց ինչպես հայցը բավարելու, այնպես էլ` մերժելու հնարավորությունը:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար:
Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին:
Նախորդող`
Արծվիկ Մինասյան. «Թե՛ Սահմանադրական դատարանի նախագահը, և թե՛ դատարանի անդամների զգալի մասը պետական մտածողության տեր անձինք են»
Ա. Մարտիրոսյան. կլինի քաղաքացիներ-քաղաքացիական հասարակություն-կուսակցություններ եռամիասնություն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան