Հայաստանի համար ևս լուրջ սպառնալիք է իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների աճը. արաբագետ

 Փետրվարի 10-ին շվեյցարական Ժնև քաղաքում սկսվել է սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը նվիրված «Ժնև 2» միջազգային համաժողովի երկրորդ փուլն՝ արդեն հակամարտ կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ ալ-Ախդար ալ-Իբրահիմիի միջնորդությամբ:

Ի տարբերություն բանակցային գործընթացի առաջին փուլի, ալ-Իբրահիմին որոշել է որոշ փոփոխություններ մտցնել ձևաչափում՝ հիմնական շեշտը դնելով միջնորդավորված բանակցությունների վրա և ուղղակի շփումների ձևաչափին անցնել միայն կողմերի մոտ համաձայնության եզրեր արձանագրելուց հետո: Ըստ փորձառու դիվանագետի՝ այս ճանապարհով ավելի դյուրին կլինի առարկայական արդյունքներ գրանցել: Թերևս գլխավոր միջնորդի նման մոտեցումն արդարացված է՝ հաշվի առնելով բանակցությունների առաջին փուլում առաջացած կողմնակի և օբյեկտիվ խոչընդոտները:

«Ժնև 2-ի» երկրորդ փուլում ևս սիրիական կառավարական պատվիրակությունը գլխավորում է ՍԱՀ ԱԳ նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը, մինչդեռ բանակցող խմբի ղեկավարը ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին է: Իսկ ընդդիմության պատվիրակությունը դարձյալ ներկայացված է միայն արտասիրիական ընդդիմության՝ 2012թ. նոյեմբերին Կատարի մայրաքաղաք Դոհայում ստեղծված և ներկայում Ստամբուլում գործող «Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» («ՍԸՀՈՒԿ») անդամների միջոցով՝ կառույցի ղեկավար Ահմադ ասի ալ-Ջարբայի գլխավորությամբ. գլխավոր բանակցողն է «ՍԸՀՈՒԿ-ի» քաղխորհրդի անդամ Հադի ալ-Բահրան: Այս անգամ ևս Շվեյցարիա չեն ժամանել ներսիրիական ընդդիմության և սիրիացի քրդերի ներկայացուցիչներ (պատճառը սիրիական վարչակարգի դեմ հանդես եկող և՛ քաղաքական, և՛ ռազմական կառույցների խիստ բազմազանությունն է, տարբեր նպատակները, գլխավորը լինելու ամբիցիաները): Վերոնշյալ հանգամանքն էական խոչընդոտներ է ստեղծում ձևաչափի շրջանակներում ձեռքբերվելիք պայմանավորվածությունները գործնականում ի կատար ածելու հեռանկարների հարցում:

Դեռևս համաժողովի առաջին փուլի ընթացքում, որպես կողմերի իրարամերժ դիրքորոշումների մերձեցման հնարավորություն էր դիտարկվել հանդիպման ընթացքում հնչած տեսակետերում 2012թ. հունիսի 30-ի ժնևյան առաջին հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրի դրույթներին հետևելու պատրաստակամության հանգամանքը՝ պայմանավորված Սիրիայում անցումային կառավարման մարմնի ստեղծման, ընտրությունների անցկացման, ինչպես նաև՝ ՍԱՀ տարածքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, սիրիացի փախստականների խնդիրների և երկրում ահաբեկչական տարրերի ակտիվացմանը դիմակայելու անհրաժեշտության հետ. այս դեպքում արդեն անհամաձայնության հիմնական թեման կապված է վերոնշյալ խնդիրներից որևէ մեկի առաջնայնության հարցում առկա տարաձայնությունների հետ. հենց այս տրամաբանության շրջանակներում հակամարտ կողմերին ընդհանուր հայտարարի բերելուն են ուղղված լինելու միջնորդների հիմնական ջանքերը. այս անգամ ալ-Իբրահիմին ծրագրում է նախևառաջ բանակցությունների սեղանին դնել Սիրիայում կրակի և բռնությունների դադարեցմանն առնչվող խնդիրներն, ապա նաև՝ անցումային մարմնի ձևվորմանը վերաբերող հարցերը:

Ասվածի համատեքստում, արդեն իսկ ուրվագծվում է բանակցային գործընթացում հնարավոր հիմնական խնդիրը՝ կապված ՍԱՀ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի՝ անցումային Սիրիայում վերապահվելիք դերակատարության հետ. կառավարական պատվիրակությունը կտրականապես հրաժարվում է քննարկել այդ հարցը: Ի տարբերություն «Ժնև 2-ի» առաջին փուլի, այս անգամ գլխավոր միջնորդը ձգտում է ամփոփել բանակցությունների հերթական հանգրվանը առնվազն համատեղ հայտարարության կամ փաստթղթային ձևակերպումների տեսքով, ինչը որոշակի լավատեսություն կհաղորդի երկխոսության հեռանկարների և ձևաչափի կենսունակության ապահովման համար:

Իրատեսության սահմաններում, որպես «Ժնև 2-ի» կարևորագույն արդյունք պետք է համարել հենց բանակցային գործընթացի մեկնարկը, կամ ձևաչափի շարունակականության ապահովումը, քանի որ շուրջ երեք տարի շարունակվող մեր ժամանակների ամենաղետաբեր ճգնաժամի ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել՝ նախաձեռնելու մի ձևաչափ, որում ներգրավված են և կարող են միանալ այս հակամարտության շրջանակներում ուղղակի ազդեցություն, նաև որոշակի շահագրգռվածություն ունեցող ինչպես արտաքին այնպես էլ՝ ներսիրիական խաղացողներ:

Այս համատեքստում, միջազգային հանդիպման կազմակերպումը և գործընթացի առկայությունն առավել էական է միջազգային հանրության, մասնավորապես սիրիական հակամարտությանը միջամտած գերտերությունների համար, քանի որ մինչ այս, հիմնախնդրի ձգձգումը և դրա առաջացրած հետևանքները, դրանց կանխարգելելու անօգուտ փորձերը կասկածի տակ էին դնում միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի համակարգի արդյունավետությունը՝ պատճառ հանդիսանալով ճգնաժամային իրավիճակների և հղի անկանխատեսելի հետևանքներով ինչպես ողջ Մերձավոր Արևելքի համար, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ստեղծված իրավիճակում արտաքին խաղացողների ուղղակի ներգրավմամբ հիմնախնդրի կարգավորմանն այլընտրանք չկա, քանի որ ռազմական հավասարակշռության տեսնակյունից՝ Սիրիայում առկա իրադրությունը փակուղային է. հակամարտ կողմերից որևէ մեկն ի վիճակի չէ վերջնական հաղթանակի հասնելու հակառակորդի նկատմամբ: Այս համատեքստում, միջազգային հանրության համար կարևորագույն սպառնալիք է հանդիսանում սիրիական ռազմադաշտում երրորդ ուժի՝ «ալ-Կաիդային» հարող իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների անվերահսկելիության հանգամանքը, դերակատարության աճի միտումները, որոնց հռչակած՝ Սիրիայում «ջիհադական պայքար» (սրբազան պատերազմ) մղելու կոչերը հանգեցրել են իսլամական արմատական և ծայրահեղ արմատական տրամադրությունների աճին՝ Սիրիայի տարածք բերելով, տարբեր տվյալներով, 7 հազար և ավելի վարձկանների՝ աշխարհի ավելի քան 5-8 տասնյակ երկրներից:

Ընդհանուր առմամբ, ժնևյան գործընթացը նաև համատեղ որոշումների հասնելու ձևաչափ է, որի առկայությունը հնարավորություն է ընձեռում սիրիական հակամարտության արտաքին դերակատարներին, անհրաժեշտության դեպքում ճնշումներ գործադրելով սիրիական հակամարտ կողմերի վրա, որոշակի լուծումներ պարտադրել, մյուս կողմից՝ հենց արտաքին դերակատարների շրջանում որոշակի համաձայնությունների կայացման համար՝ ընդհանուր խնդիրներին համատեղ դիմագրավելու հարցում, հետևաբար չի բացառվում նաև սիրիական հակամարտության ամենաազդեցիկ արտաքին դերակատարների մասնակցությամբ ավելի նեղ միջնորդական ձևաչափի կազմավորումը, որն առավել առարկայական կդարձնի գործնական որոշումների կայացումը և դրանց կենսագործումը: Այս պարագայում արդեն, գործնականում անհնար կլինի բացառել նաև Իրանի ուղղակի միացումը կարգավորման գործընթացին, ինչպես նաև բանակցությունների տարբեր փուլերում այլ շահագրգիռ պետությունների ներգրավումը:

Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, որպես միջազգային ընկերակցության լիիրավ ներկայացուցչի համար ևս չափազանց էական են երկրագնդի տարբեր հատվածներում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերն ու փորձերը: Տվյալ դեպքում՝ սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի կարևորությունը կարելի է պայմանավորել հատկապես երկու տեսանկյունից. ի լրումն ընդհանուրի, Հայաստանի համար ևս լուրջ սպառնալիք է հանդիսանում սիրիական ճգնաժամի ազդեցությամբ իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների և գլոբալ ահաբեկչական սպառնլիքի աճն, ու հատկապես այն պարագայում, երբ Սիրիական հակամարտ կողմերին ցուցաբերվող համակողմանի աջակցության, ռազմական դաշտում նրանց շարքերի համալրման գործում ուղղակիորեն, նաև անուղղակի կերպով ներգրավված են ՀՀ բոլոր հարևան պետությունները:

Մինչդեռ սիրիական հիմնախնդրի շրջանակներում պաշտոնական Երևանի համար ամենաառաջնայինը, բնականաբար, սիրիահայ համայնքին առնչվող խնդիրներն են՝ պայմանավորված սիրիահայության անվտանգության, մարդասիրական աջակցության ապահովման, նրա հոգևոր և պատմամշակութային արժեքների պահպանության, ինչպես նաև փախստականի կարգավիճակով տարբեր երկրներում հայտնված հազարավոր սիրիահայերի խնդիրների արծարծումն է նաև ժնևյան ձևաչափում. թերևս հենց վերոնշյալ հարցերի քննարկմանը նվիրված ժնևյան գործընթացի փուլերից որևէ մեկում ՀՀ դերակատարությունը կարող է առավել առարկայական դառնալ՝ ձևաչափին ուղղակիորեն միանալու ճանապարհով կամ օգտագործելով դիվանագիտական խողովակները՝ հիմք ընդունելով սիրիական հակամարտության մեջ ներգրավված առանցքային արտաքին խաղացողներից, ասենք, Ռուսասատանի, Իրանի, Ֆրանսիայի հնարավորությունները:

Հեղինակ՝ արաբագետ Արմեն Պետրոսյան

Նախորդիվ` 

Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը


Բանակցող կողմերը ներկայացնում էին պահանջների առավելագույն շեմը. «Ժնև 2»-ի մեկնարկը` ըստ արաբագետների


Ջոն Քերիի հայտարարության մեջ կա ենթատեքստ. արաբագետի վերլուծությունը






Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}