Ձու ներկրող ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի` սխալ մակնշված ապրանք իրացնելու համար. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շուկայում վաճառվող ժամկետանց ձվի խնդրին, նշեց, որ ներկրող ընկերությունը պետք է համապատասխան վարչական վարույթով ստուգման ենթարկվի և պատասխանատվություն կրի` սխալ մակնշված ապրանք իրացման շուկա տանելու համար:
Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձվի շուկայում անցկացրել է դիտարկումներ` ստացված բողոքների, ինչպես նաև մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանելիության ժամկետով:
Բ.Պիպոյանի խոսքերով` ներկրված ձվերը ՀՀ մակնշման պահանջներին և տեխնիկական կանոնակարգին չեն համապատասխանում, քանի որ մեր տեխնիկական կանոնակարգով սահմանվում է, որ ձուն պիտանի է 25 օր, իսկ դրանից հետ այն համարվում է ժամկետանց:
«Ուկրաինայի օրենսդրությամբ ձուն պիտանի է մինչև 60, իսկ սա մեր երկրի համար համարվում է սխալ մակնշված ապրանք: Իրականում ապրանքը ներկրվում է Հայաստան` պայմանով, որ եթե այն մտնելու է իրացման ցանց, ապա կրկնապիտակի վրա պետք է նշվի ժամկետը: Մինչդեռ ներկրող ընկերությունը արդեն իսկ խախտել է օրենքը, ու առանց կրկնապիտակների այս ապրանքը մտցրել է իրացման ցանց»,- նշեց Բ.Պիպոյանը:
Ըստ Բ.Պիպոյանի` այստեղ անելիքների ունի նաև ՍԱՊԾ-ն, որը մամուլում եղած հրապարակումներից հետո է միայն հայտարարում, թե դիտարկումներ կանցկանցի իրացման ցանցում:
«Հետո իրացման ցանցում հայտնաբերում է ժամկետանց ձու, կասեցնում է դրանց իրացումը, բայց որտե՞ղ` իրացման ցանցում, բայց մինչ այդ պետք է ստուգմներ անցկացներ»,- ասաց Բ.Պիպոյանը:
Նախորդող`
Ներկրված ձվերը մակնշված են եղել համաձայն այն նորմատիվի, որը գործում է Ուկրաինայում. ՍԱՊԾ
Մայրաքաղաքում հայտնաբերվել են թերի մակնշված և ժամկետանց ձվեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան