Տ. Բարսեղյան. Երևանյան կրկեսի կառուցման նախագծերն անցել են փորձաքննության բոլոր փուլերը
«Նախագծերն անձամբ եմ դիտարկել, անցել են փորձաքննության բոլոր փուլերը, պատրաստ են շինարարության թույլտվության լիազորագրման»,- ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը՝ խոսելով Երևանյան կրկեսի նոր շենքի կառուցման մասին:
Ըստ նրա, առաջիկա երկու-երեք տարիներում երևանցիները կունենան ոչ թե վերակառուցված կրկես, այլ նորակառույց շենք, որը կվերածվի շուո-հանդիսատեսային բազմաֆունկցիոնալ կառույցի, ինչը շատ ավելի հետաքրքիր կլինի բոլորի համար:
Նախորդող հրապարակում՝
«Գետը» հետաձգել է Երևանյան կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները