Չինաստանը Իրանից ներկրվող նավթի ծավալները շուրջ 12 տոկոսով ավելացրել է
«Չինաստանը Իրանից ամսական 6,66 մլն. բարել նավթ է ներկրում»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ս.թ. հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Չինաստանը Իրանից ներկրվող նավթի ծավալները 11,9 տոկոսով ավելացրել է՝ ամսական հասցնելով 28,16 միլիոն տոննայի կամ 6,66 միլիոն բարելի:
Իսկ նախորդ ամսվա համեմատ՝ Չինաստանը իրանական նավթի ներկրման ծավալներն ավելացրել է 5,1 տոկոսով, որը կազմել է 26,78 միլիոն տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում