ՌԴ Պետդուման հավանություն է տվել աշխատանքային միգրանտների բժշկական ապահովագրությանը
ՌԴ Պետական դուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենսդրական նախագիծը, որն առաջարկում է օտարերկրյա քաղաքացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում ներառել աշխատանքի թույլտվության, ՌԴ տարածքում ժամանակավոր բնակվելու մասին տեղեկություններ, ինչպես նաև կամավոր բժշկական ապահովագրության մասին տվյալները:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, օրինագիծը միտված է աշխատանքային միգրանտներին վերաբերող ոլորտում որոշակի կարգավորմանը:
Ինչպես նաև առաջարկվում է մինչև վեց ամսվա աշխատանքային պայմանագիր կնքող օտարերկրացիներին ազատել մինչ այժմ գործող այն դրույթի կատարումից, համաձայն որի նրանք նաև պարտավոր էին գործատուին մի շարք փաստաթղթերի հետ տրամադրել նաև զինգրքույկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան