Մոտ 300 մարդ դուրս է եկել Հոմսի` զինյալների հսկողության տակ գտնվող շրջաններից (Լուսանկարներ)
Արդեն երրորդ օրն է մարդասիրական կազմակերպությունները Հոմս քաղաքի բնակչությանն առաջնային օգնություն հայթայթելու աշխատանք են տանում:
Մոտ 300 քաղաքացիներ կարողացել են դուրս գալ Հոմս քաղաքի՝ Սիրիայի կառավարության դեմ կռվող զինյալների հսկողության տակ գտնվող շրջաններից, փոխանցում է «Բերիո Լուրեր»-ը:
Հոմսի ղեկավարի և Սիրիայում ՄԱԿ ներկայացուցիչների ջանքերով ընդդիմության ու կառավարական ուժերի միջև զինադադարը ևս երեք օրով երկարաձգելու համաձայնություն է կայացվել:
Նախորդ երեք օրերին գրավյալ շրջաններից կարողացել էին դուրս գալ մոտ 600 քաղաքացիներ ու հակառակ այն իրողության, որ մարդասիրական օժանդակություններ տեղափոխող փոխադրամիջոցները հարձակումի թիրախ էին դարձել, հնարավոր է եղել որոշ քանակությամբ օժանդակություն հասցնել շրջափակված թաղամասերի բնակչությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում