Ռուս գործընկերները ծիծաղում են մերոնց պատրաստակամության վրա
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների «Հրապարակ»-ի աղբյուրներն ասում են, որ այս գերատեսչություններում շնչակտուր աշխատանք է սկսվել տարբեր օրենքների, որոշումների, նորմատիվների մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ։
«Հիմնավորումները մոտավորապես այսպիսին են Բելառուս-Ղազախստան այսինչ համաձայնագրին միանալու համար, ՌԴ այսինչ օրենքի այսինչ կետին մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով և այլն: Ռուս գործընկերները պարզապես ծիծաղում են մերոնց պատրաստակամության և չեղած միությանն անդամակցելու ձգտումների վրա։ Իրենք անգամ վստահ չեն, որ այդ Մաքսային միությունը կայանալու է, բայց հայերը, «ջուր չտեսած՝ բոբիկացել են»»: