«The Jerusalem Post». Էրդողանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը
Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը, այլապես ոչ մի հաշտություն չի լինի: Այս մասին տեղեկացնում է «The Jerusalem Post»-ը:
Թուրքիայի վարչապետը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետ, երբ երկու օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը նույնքան մտերիմ են, որքան եղել են դեռևս հաշտեցումից առաջ:
Կարծես` Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերականգնման հեռանկարները ավելի են հեռվանում:
Երեքշաբթի օրն անցկացված մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր կառավարության դիրքորոշումը՝ Անկարայի և Երուսաղեմի հաշտեցման որևէ գործընթաց կախված է լինելու Իսրայելից՝ դադարեցնել Համասի կողմից ղեկավարվող Գազայի հատվածի շրջափակումը:
««Մավի Մարմարեի» զոհերի հարազատներին փոխհատուցելու վերաբերայլ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Անկարայի և Երուսաղեմի միջև, դեռ չեն ավարտվել: Վերջնական փուլում անհրաժեշտ է արձանագրության մեջ ևս մեկ դրույթ ավելացնել, որով կոչ կարվի դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը»,-նշել է Էրդողանը:
«Թուրքիական «Hurriyet» օրաթերթը ավելի վաղ մեջբերել էր Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի՝ հեռուստատեսությամբ արված այն հայտարարությունը, թե ՝ «Վերջերս նոր մոտեցում է ցուցաբերվում փոխհատուցման շուրջ բանակցություններին»:
Իսրայելի դիվանագետները, շարունակելով վերջին շաբաթների վարած քաղաքականությունը, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հարցի շուրջ: Անցած շաբաթ վարչապետի գրասենյակում և արտաքին գործերի նախարարությունում պաշտոնյաներին հրամայվել է չխոսել այդ թեմայի շուրջ»,-գրում է «The Jerusalem Post»-ը:
Հիշեցնենք, որ Իսրայելը արդեն տևական ժամանակ շրջափակման մեջ է պահում Գազայի հատվածը՝ պատճառաբանելով դա սեփական անվտանգության նկատառումները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում