Լ. Կոժարա. Մենք ԵՄ-ից հստակ ֆինանսական առաջարկներ չենք ստացել
Ուկրաինան մինչ այս պահը Եվրոպական միությունից ֆինանսական աջակցության մասով հստակ առաջարկներ չի ստացել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հայտարարությանը:
«Ինչ վերաբերվում է ֆինանսական օգնությանը, ապա մինչ այս պահը ոչ ԵՄ-ից և ոչ էլ մեկ այլ միջազգային կառույցի կողմից չի կազմվել ֆինանսական օժանդակության առանձին փաթեթ»,- հայտարարել է Լեոնիդ Կոժարան:
Կոժարայի խոսքով այսօր Ուկրաինան ֆինանսա-տնտեսական իրավիճակի կայունացման համար միջոցների կարիք ունի:
«Մենք չենք տեսել հստակ առաջարկներ և սպասում ենք, որ այդ հստակ առաջարկները կարվեն»,- ընդգծել է Կոժարան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինային տրվելիք ֆինանսական աջակցության մասին խոսել էր Անվատնգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Վերջինս ավելացրել էր, որ հինգշաբթի օրը Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի հետ քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Էշթոնի փոխանցմամբ ԵՄ-ը կկարողանա աջակցել Ուկրաինային, եթե տեսնի երկրի ղեկավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները:
Նախորդիվ՝
Ռ. Սիկորսկի. Սկզբում բարեփոխումներ Ուկրաինայում, այնուհետև նոր ԵՄ-ի աջակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում