Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերից պահումներ չանել (Տեսանյութ)
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վարչական շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են սկսել մետրոպոլիտենի տասնյակից ավելի աշխատակիցներ, որոնք նույնպես բողոքում են կենսաթոշակային կուտակային համակարգից` պահանջելով աշխատավարձերից պահումներ չանել:
Նրանք ասում են, որ իրենց աշխատավարձը առանց այն էլ քիչ է, և 5000 դրամից ավելի պահումները իրենց սոցիալական վիճակի վրա զգալի ազդեցություն կարող են թողնել: Աշխատակիցները նամակ հանձնեցին մետրոպոլիտենի ղեկավարությանը և ասացին, որ կսպասեն պատասխանին: Նամակը հանձնելուց հետո խաղաղ հեռացան:
Նկատենք, որ մետրոպոլիտենը երրորդ կազմակերպությունն է, որի աշխատակիցները դուրս են եկել բողոքի. Երկու օր առաջ իրենց ղեկավարությունից պահանջում էին պահումներ չանել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության և Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի աշխատակիցները:
Նախորդիվ`
Օպերայի աշխատակիցների աշխատավարձերի պահումները թատրոնում են. Կամո Հովհաննիսյան (Տեսանյութ)
«Անուշը» դեմ է պարտադիր կուտակայինին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան