ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսումը
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է փետրվարի 11-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով Times.am-ի հարցին:
«Մենք կիսում ենք միջազգային հանրության ակնկալիքները հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ»-, հավելել է ԱԳՆ խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները