Նաիրիտցիները ՀՀ նախագահի նստավայրում են (Տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը հասավ Բաղրամյան 26: Գործարանի աշխատակիցներից մի քանիսը Նախագահի նստավայրում են, նրանց ընդունել է աշխատակազմի ներկայացուցիչը:
«15 ամիս է աշխատավարձ չենք ստանում, եթե ստանում ենք էլ 50-40 օրը մեկ: Դրա համար էլ այդպես հետ են ընկնում մեր աշխատավարձերը: Հիմա գործարանը չի աշխատում, կանգնած է: Ուզում ենք` մեր հետագա անելիքը պարզ լինի»- ասում է աշխատակիցներից մեկը:
Նրանք նշում են, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տված պատասխանը չի բավարարել և հույսը դնում են ՀՀ Նախագահի վրա:
Նաիրիտցիների բողոքի ակցիան սկսել էր Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են վճարել 15 ամսվա աշխատավարձերը և հստակ պատասխան տալ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը