Պուտին. էներգակիրները որպես տնտեսական աճի աղբյուր սպառել են իրենց
Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակետ է հայտնել, որ էներգակիրները` որպես տնտեսական աճի աղբյուր, սպառել են իրենց: Այս մասին փոխանցում է «Իտար-տասս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի հայտարարությանը:
«Մենք այդ մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք, նկատի ունեմ այն իրավիճակը, որ կա համաշխարհային և մեր տնտեսությունում, հավանաբար իմաստ չկա կրկնել այն, որ մենք բոլորս կարծում ենք, որ աճը պայմանավորող նախկին աղբյուրները, եթե ոչ ամբողջությամբ են ավարտին մոտեցել, ապա, մեղմ ասած, անարադյունավետ են աշխատում, քան նախկինում»,- նշել է Պուտինը՝ կառավարության անդամների հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ:
ՌԴ նախագահը տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյակովից պահանջել է հաշվետվություն ներկայացնել երկարաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումների՝ ներառյալ տնտեսական զարգացման պահուստների հետ կապված աշխատանքների մասով:
«Մենք միշտ աճի և զարգացման ենք սպասել՝ հիմք ունենալով էներգակիրները, և չնայած նրան, որ էներգակիրները մեզ մոտ բավարար մակարդակի են, միևնույն է այնպիսի աճ, ինչպիսին կար առաջ չի ապահովվում և այդ աղբյուրները իրենց սպառել են»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում