Սոչիում շտապ ոսկե մեդալ են պատրաստում
Սոչիի օլիմպիական խաղերի լեռնադահուկորդների արագ վայրէջքում հաղթողները երկուսն էին, ինչի հետ կապված Սոչիում այժմ շտապ նոր ոսկե մեդալ են պատրաստում, որը պատրաստ կլինի 24 ժամվա ընթացքում: Փետրվարի 13-ին 2 ոսկե մեդալները կհանձնվեն սլովենուհի Թինա Մազային և շվեյցարուհի Դոմինիկ Գիզինին:
Սոչիի օլիմպիական խաղերի մեդալները արտադրող «Ադամաս» ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Վայնբերգի խոսքերով նախապես պլանավորված էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստվեն հավելյալ մեդալներ:
Օլիմպիադայի սկզբում պատրաստվել է 46 մեդալների հավաքածու` առանց ամրագրված մարզական կարգի: Վերանայման գործընթացը տևել է 15 ժամ: Օլիմպիական խաղերից հետո չօգտագործված մեդալները կտեղափոխվեն տարբեր թանգարաններ, այդ թվում` Լոզանում գտնվող օլիմպիական թանգարան:
Հավելենք, որ լեռնադահուկորդների արագ վայրէջքում Մազան և Գազինը եզրագիծը հատել էին բացարձակ միևնույն ժամանակում` 1 րոպե, 41,57 վայրկյանում: Այս մրցումներում սա առաջին դեպքն էր, երբ ոսկե մեդալ կստանան միանգամից 2 մարզուհիներ: Նշենք նաև, որ Թինա Մազան Սլովենիային բերեց պատմության մեջ առաջին ոսկե մեդալը` ձմեռային օլիմպիական խաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում