Մեծ Բրիտանիայի խորհրդարանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում փետրվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ են անցկացվել: Այս մասին տեղեկացնում է «They Work For You» Համայնքների պալատի պաշտոնական կայքը:
Պալատի անդամ Սթիվեն Փաունդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը:
«Արդյոք ես արդեն տեղեկացրե՞լ եմ պալատին, որ 2014-ին լրանում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հրադադարի ռեժիմի 20-ամյակը, որը հայտնիէ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Շատ քչերն են տեղյակ Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական իրավիճակից: Մինսկի խումբը փորձել է այս հակամարտությունը կարգարվորել հրադադարից հետո, որը կարծես փակուղի է մտել, եթե ոչ սառեցված հակամարտություն»,-նշել է վերջինս:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմոնսը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը, և դառնում է պատճառ՝ Հարավային Կովկասում հետագա անկայունության համար։ Անշուշտ, հակամարտության համար տևական լուծում գտնելը կարևոր է տառապանքները մեղմելու առումով, որը դեռ զգացվում է տարածաշրջանում: Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներով: Մենք ողջունում ենք այն, որ նախագահները համաձայնվել են ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը: Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի թերագնահատում այն հանգամանքը, որ խաղաղությունը գտնելն իր մեջ ներառում է դժվարին որոշումներ և փոխզիջումներ: Չնայած դժվարություններին, մենք հավատարիմ ենք ամեն ինչ անել՝ հակամարտության կարգավորելու համար: Բրիտանիան աջակցելու է Հայատանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերելու հարցում։ Մենք կկրկնապատկենք խաղաղ կարգավորման համար ջանքերը ՝ հետևելով Մադրիդյան սկզբունքների՝ ուժ չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այնուամենայնիվ մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի հետ՝ լարվածությունը թուլացնելու և այնպիսի միջավայր ստեղծելու հարցում, որը կնպաստի երկարատև խաղաղության հաստատմանը»,-նշել է վերջինս:
Մարկ Սիմոնսն, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների անցած տարի կայացած հանդիպմանը, նշել է, որ հույս ունի, թե հետագայում նրանց հանդիպումները առավել հաճախակի կլինեն:
Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շարունակելու է այդ հակամարտության լուծման ուղղությամբ ջանքերը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում