Փոխնախարար. Եվս 270 հազար քաղաքացի կօգտվի անվճար բուժօգնությունից
Անվճար բուժօգնության արտոնություն սահմանող անապահովության շեմը ընթացիկ տարում սահմանվել է 30 միավոր` նախկինում գործող 36-ի փոխարեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ըստ այդմ փոփոխության արդյունքում անվճար բուժօգնություն ու սպասարկում հնրավորություն ունեն ստանալ ևս 270 հազար քաղաքացի: Նշենք, որ փոփոխությունը կատարվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ:
Փոխնախարարն ասաց, որ փոփոխությունների արդյունքում նաև սահմանվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակները, նաև բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերին հատկացվող անվճար բժշկական օգնության լրացուցիչ ծավալները:
«Այս բոլոր փոփոխությունները միտված են բուժօգնության դաշտի կարգավորմանը, հստակեցմանը: Եվ որ ամենակարևորն է` հիվանդանոցային բուժօգնության պայմանագրային գումարները հաշվարկվելու են տարածաշրջանային համահարթեցման սկզբունքով»,- հայտարարեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա