Իրավունք 16:10 13/02/2014

Ովքե՞ր են ԱԱԾ մի խումբ աշխատակիցները. Մեկնաբանություն Գուրգեն Եղիազարյանից

Այսօր Ազգային անվտանգության ծառայության «մի խումբ աշխատակիցների» ստորագրությամբ հայտարարություն էր տարածվել, որտեղ նրանք իրենց «զայրույթն» են հայտնել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ:

«Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է:

Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զարյույթ է առաջացնում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների և Գուրգեն Եղիազարյանին իսկապես ճանաչող մարդկանց մոտ: Քաղաքական դաշտում այդպես էլ իր տեղը չգտած, պարբերաբար կուսակցություններ ու քաղաքական թիմեր փոխած այս անձնավորությունն առանձնակի ուշադրության արժանի էլ չէ, բայց երբ փորձում է հանդես գալ, որպես «վաստակավոր հետախույզ» և մասնագիտական եզրակացություններ անել, վիրավորելով իրենց աշխատանքին իսկապես նվիրված, արհեստավարժ մասնագետներին, հարկ ենք համարում հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու համար հրապարակել որոշ փաստեր, որոնք կդիմակազրկեն Գուրգեն Եղիազարյան կոչվածին», -նշվումէ հայտարարության մեջ:

«Ես ընդամենը ասել եմ, որ Հասան Օքթայը (թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունից) տասը տարի շարունակ եկել-գնացել է իմ երկիր, բա որտե՞ղ էր ԱԱԾ-ն: Սրանք միայն նրա համար են որ միայն ընդդիմությանը հետապնդե՞ն: Ասել եմ, որ մեկ տոննա հերոինը օպերատիվ աշխատողը պետք է բռներ, ոչ թե մաքսայինի աշխատողը: Եվ միայն Աստծոն է հայտնի, թե քանի տոննա է մտել իմ երկիր: Բա որտե՞ղ են սրանք: Ես ասել եմ, որ ինչ պաշտոնյա կա, նրա հեռախոսահամար, հատուկ ֆայլեր ու փաստաթղթեր ընկել են թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «ԱԱԾ միխումբ աշխատակիցների» հայտարարությունը, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նույն հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «նախկին միլիցիոներ Գուրգեն Եղիազարյանը ՆԳՆ կադրերի տրամադրության տակ էր, երբ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նշանակվեց ԱԱՊՎ պետի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս: Լինելով ղեկավար պաշտոնում՝ նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները»:

Ի պատասխան սրան, Եղիազարյանն ասաց, որ ինքը այդ պաշտոնին նշանակվել է օպերատիվ երկար` 20 տարվա ծառայությունից հետո:

Հայտարարությունը շարունակվում էր այսպես. «Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո, ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա` ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին և այլ օբյեկտներին սպառնացող վերահաս վտանգների, պայթյունների մասին: Այս գուշակի «կանխատեսումներից» հետո բավականին ուժ ու միջոցներ էին կենտրոնացվում այդ ուղղություններով` խաթարելով համակարգի բնականոն աշխատանքը, և ոչ մի անգամ այդ «կանխատեսումները» չէին հաստատվում, իսկ Գուրգեն Եղիազարյանը դարձյալ ոչ մի հետևություն չէր անում: Ավելին, հավատացնում էր, որ ինքը ևս կապեր ունի տիեզերական ինչ-ինչ ուժերի հետ և շատ դեպքերում չհասկանալով , թե մենք ինչով ենք զբաղված, փորձում էր արտերկրային ինչ-որ ուժերի ազդեցությամբ մտնել մեր գործելաոճի մեջ ու թելադրել»:

Եղիազարյանը չժխտեց, որ իր պաշտոնավարման տարիներին օգտվել է պայծառատեսի «ծառայություններից»:

«Այդ մարդիկ մի հիսուն տարի հետ են մնացել կյանքից: Այսօր փաստավավերագրական ֆիլմեր կան նկարահանված, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են տարբեր երկրներում հատուկ ծառայությունները աշխատել պայծառատեսների հետ: Այո, եկել է ինձ մոտ կին, եկել է պայծառատես և ինչ ասել է, տառ առ տառ կատարվել է», -ներկայացրեց Եղիազարյանը:

Նրա խոսքով, հայտարարությունը ստորագրած «ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ» անվան տակ թաքնված է «մի ստահակ»:

«Նրա անունը ես կպարզեմ ու կհրապարակեմ: Չկասկածեք: Անուն ազգանունով ու նրա ծնողների մասին տվյալներով: Այդ մի խումբ մարդիկ լավ կլիներ, որ զբաղվեին իրենց գործով», -նկատեց մեր զրուցակիցը:

Հայտարարության մեջ նշվում էր նաև. «Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը: Պարբերաբար իր աշխատասենյակում «հյուրընկալում» էր հայտնի բիզնեսմենների և նրանց հետ «զրույցներ» ունենում»:

«Գորիկ Հակոբյանին հարցրեք, թող ասի Ադրբեջանի երեք նախարարի հեռախոսահամար, հարցրեք, թե որ հայերից որ ահաբեկիչն է Էրդողանի հետ նկարվել ձեռքը բռնած, հարցրեք, թե որ երկրով կարելի է օրը ցերեկով մեկ տոննա հերոին անցկացնել: Հարրցեք թող տա մի օլիգարխի անուն, որին ինքը տեսել է իմ առանձնասենյակում: Թող ասի մի գործ բենզինի կամ արհեստական կոնյակի, որ իմ ժամանակ հետաքննվել, ինչի մասին այդ աշխատակիցների խումբը նշում է», -արձագանքեց Գուրգեն Եղիազարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}