Էշթոնը և Ֆյուլեն կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերանայել ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքը
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում վերջերս արված ուղղումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԵՄ-ի պաշտոնական կայքը:
«Եվրամիության գերագույն հանձնակատարը և Եվրակոմիսարը մտահոգված են Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենքում վերջերս արված ուղղումների վերաբերյալ, որը սահմանափակում է անկախ և քննադատ քաղաքացիական հասարակության միջավայրը, հատկապես մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում:
Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի առաջիկա նախագահությանն ընդառաջ Եվրամիության գերագույն հանձնակատարը և Եվրակոմիսարը կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին հետևել միջազգային պարտավորություններին ու վերանայել ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքը:
Մասնավորապես, նրանք կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին բարելավել ու մեղմացնել միջազգային հասարակական կազմակերպությունների գրանցման գործընթացը, ինչպես նաև պայմաններ ստեղծել դրանց օրինական գործունեության համար»,-նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում