Ե՞րբ կկառուցվի Իրան-Հայաստան երկաթգիծը. Պարզաբանում է Իրանում ՀՀ դեսպանը
«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումներն արդեն պատրաստ են»,-այդ մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Այն հարցին, թե ո՞ր փուլում է գտնվում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, դեսպան Առաքելյանը մասնավորապես նշել է. «Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումներն արդեն պատրաստ են. Հայտնի է նաև նախագծի ֆինանսավորող կողմը: Ծրագրի իրականացման շուրջ առարկայական քննարկումները կկայանան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին՝ Թեհրանում: Նույն ժամկետներում նախատեսվում է նաև հարցի քննարկման եռակողմ հանդիպում: Ժամկետների առումով մենք հարցի պատասխանը կարող ենք ստանալ վերը նշված միջոցառումներից հետո»:
Հավելենք, որ երկաթգծի հարցը քննարկվել էր նաև նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որի ընթացքում արծարծվել էին ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել էր, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:
Օրերս ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ևս նշել էր, որ հայ-իրանական հարաբերությունների ամենակարևոր խնդիրներից մեկը երկաթգծի հարցն է: Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է ընդգրկվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում