Հ.Հակոբյան. Եթե այս համակարգը չներդրվեր, ապա պետությունը ապահով ծերություն ապահովելու համար պիտի դիմեր հարկերի բարձրացմանը
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ինչպես և Ազգային Ժողովում քննարկումների ժամանակ, այնպես էլ այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, շարունակում է պնդել, որ պարտադիր կենսաթոշակային կուտակային բաղադրիչը հարվածելու է մարդկանց գրպաններին, որպեսզի նրանց ապահով ծերություն սպասվի:
Հ.Հակոբյանը կողմնակից է, որպեսզի ամենը ներկայացվի ճշմարիտ, այսինքն, եթե բարեփոխումից դժգոհողները բողոքում են իրենց գրպանի հարվածից, ապա պետք է խոսեն նաև, որ պետությունն էլ է, փաստորեն, հարվածի տակ, քանի որ պետությունն էլ իր մասնակցությունն է ունենում այդ գործընթացում.
«Սա արվում է, որպեսզի քաղաքացիները կարողանան ապահով ապրել, ոչ թե մնան 40 հազար դրամ թոշակի հույսին: Եթե այս համակարգը չներդրվեր, ապա պետությունը ապահով ծերություն ապահովելու համար պիտի դիմեր հարկերի բարձրացմանը, իսկ դրան բոլորն էլ դեմ կլինեին»,- հայտարարեց Հ.Հակոբյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Հայաստանում, փաստորեն, մյուս ծայրից սկսեցին գործընթացը. « Այսօր պարտադիր բաղադրիչն են ներդրել, իսկ մի քանի տասնամյակ հետո կանցնեն կամավորի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում