Րաֆֆի Հովհաննիսյանի հետընթացն ակնհայտ է
«Հրապարակ» թերթն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից փետրվարի 18-ին «Անի պլազա» հյուրանոցում անցկացվելիք փոքրամասշտաբ հավաքին ու գրել. «Մեկ տարի առաջ` փետրվարի 18-ին, նախագահական ընտրություններ էին: Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց ավելի քան 500 հազար քվե: …Եվ պատահական չէ, որ հարյուր հազարավոր քվեներ ստացած առաջնորդը նախագահական ընտրությունների տարեդարձի առթիվ, չնայած նախնական մտադրությունների` հանրահավաք անելու, որոշեց դահլիճային հանդիպում անցկացնել: Րաֆֆի Հովհաննիսյանի հետընթացն ակնհայտ է, նախկինում նա անգամ իր ասուլիսն էր բաց հարթակում անցկացնում»: