Գագիկ Հարությունյանը 2018թ. նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից է
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ ըստ մամուլի հրապարակումների, 2018թ. ՀՀ նախագահի առավել հավանական թեկնածուներ են համարվում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը և Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
«Իշխանական կուլիսներում տեղի ունեցող պրոցեսներին քաջատեղյակ մի աղբյուր, որ հասկանալիորեն ցանկացել է գաղտնի մնալ, մեր թղթակցի հետ զրույցում զարմացել է, թե ինչպես լրագրողները չեն նկատում անգլիական թագուհու դերի ամենահարմար հավակնորդին. խոսքը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է: 2018 թվականին նա կլինի 70 տարեկան, որից հետո չի կարող այլևս մնալ ՍԴ նախագահի պաշտոնում:
Ըստ մեր աղբյուրի, իշխանության մեջ քիչ մարդիկ են, ովքեր կարծում են, որ 70-ամյա Գագիկ Հարությունյանը շատ հարմար թեկնածու է նախագահական նստավայրում ծերության հնգամյա ժամկետ անցկացնելու համար»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը: