ԲՀԿ-ն կիսափակ համագումար կանի
Փետրվարի 15-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը:
Արդյո՞ք այն փակ է լինելու լրագրողների համար՝ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ պատասխանել է. «Առաջին նիստը փակ է լինելու: Քանի որ կազմակերպչական աշխատանքները հիմա ընթանում են, հետևաբար, չեմ կարող ձեզ տեղեկացնել մնացած ընթացքի մասին: Վաղը օրվա վերջում կտրամադրվեն համագումարի ձևաչափի վերաբերյալ բոլոր մանրամասները»:
Ինչպես հայտնել էինք, ԲՀԿ աշխատանքային համագումար է անում, այն հերթական է և դրա ընթացքում անակնկալներ չեն սպասվում: Անգամ հյուրեր հրավիրված չեն: ԲՀԿ համագումարը տեղի է ունենալու կուսակցության կենտրոնական գրասենյակում: