ՍԴ նախագահի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի 1-ին տեղակալ
«Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը նշանակվելու է օրերս աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի փոխարեն։
«Նշենք, որ Ա. Հարությունյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ Այս առաջխաղացմամբ, ըստ էության, կրճատվելու է նրա՝ ԱԱԾ տնօրեն դառնալու ճանապարհը։ Վաղուց խոսակցություններ կան, որ հենց նա է փոխարինելու Գորիկ Հակոբյանին։ Նախ կնշանակվի առաջին տեղակալ, ապա, եթե ամեն բան բարեհաջող ընթանա, 2016-ի փետրվարից կդառնա նաև ԱԱԾ տնօրեն, երբ կլրանա Գ. Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Ընդ որում՝ պարզվում է, որ Գ. Հակոբյանի և Ռ. Հարությունյանի միջև քավոր-սանիկական հարաբերություններ կան։ Գորիկ Գուրգենիչը Ռոմիկի քավորն է, բայց փաստորեն դա էլ չփրկեց նրան»,-գրել է թերթը: