«The Huffington Post». Օբամայի վարչակազմը շուտով կդատապարտի՞ Էրդողանին
«The Huffington Post»-ը տպագրել է հոդվածագիր Արզու Ուրանլիի՝ «Արդյո՞ք Էրդողանին անհրաժեշտ է զգուշացում, որպեսզի նա տեսնի իր երկրի ընդհանուր պատկերը» խորագրով հոդվածը:
Հոդվածագիրն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Օր օրի ավելի ակնհայտ է դառնում, որ ժողովրդավար Թուրքիան և այն արժեքները, որ այն ներկայացնում է, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության հարձակման տակ են գտնվում:
Թուրքիայում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը երկընտրանքի առաջ է կանգնեցնում Միացյալ նահանգներին: Փորձագետները կարծում են, որ Թուրքիան խնդրահարույց ժողովրդավարությունից անցում է կատարում բռնակալության:
«New York Times»-ում վերջերս հոդված էր տպագրվել, որում հաստատվում էր Էրդողանի «սխալ ուղղությունը», որը կարող է վտանգի առաջ կանգնեցնել Թուրքիայի` այդքան դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավրությունը: Պարբերականն առաջարկում էր, որ Օբամայի վարչակազմը խիստ նախազգուշացում ուղարկի Թուրքիայի վարչապետին նրա «կործանարար ուղղու» համար:
ԱՄՆ-ի լռությունը Թուրքիայում տեղի ունեցող քննադատական զարգացումների վերաբերյալ մի շարք փորձագետների քննադատության է արժանացել: Ըստ նրանց, նա էլ ավելի էլ խրախուսում Էրդողանին, այն դեպքում երբ նրան պետք է զգուշացնել և քննադատել:
Ընդհանուր տեսակետի համաձայն, Թուրքիայի ժողովրդավարությունը, որը վերջին 10 տարիների ընթացքում միայն առաջընթաց է գրանցել, այժմ կործանվում է Թուրքիայի վարչապետի կողմից: Օր օրի Թուրքիայի և իր արևմտյան դաշնակիցների միջև խնդիրները ավելի են խորանում: Որոշ փորձագետներ կարծում են, որ վերջին դեպքերը ոչ միայն միտում ունեն քողարկելու կաշառակերությունը, այլ Էրդողանը փորձում է լիակատար վերահսկողություն հաստատել Թուրքիայի նկատմամբ:
«Այո, Թուրքիայում ժողովրդավարության կործանումը սկսվել է ավելի վաղ: Թուրքիան ժողովրդավարությունը հարցում սկսել է խնդիրների բախվել Գեզի զբոսայգում տեղի ունեցած ցույցերի ժամանակ, երբ կառավարությունը և ոստիկանությունը կոշտ արձագանքեցին այս ամենին: Թուրքիայում ժողովրդավարությունը հարձակման տակ է: Կենսունակ քաղաքակիրթ հասարակությունն ու ԶԼՄ-ները, որոնք կարող են տարակարծիք լինել և ազատ քննադատության ենթարկել իշխանություններին, գտնվում են ամեն գնով հաղթել ցանակցող կառավարության ագրեսիվ քաղաքականության հարձակման տակ:
Հստակ երևում է, որ Էրդողանը էականորեն վնաս է հասցնում Թուրքիայի ժողովրդավարությանը և սա ոչ միայն ներքին խնդիր է: Նրա աղաղակող գործողությունները և դեմագոգիան սպառնում են Թուրքիայի քաղաքական բազային և արժեքներին, ինչպես նաև ռիսկի տակ դնում Թուրքիայի միջազգային դիրքը:
Ես անհանգստանում եմ, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները ներկայումս գերի են Թուրքիայի ներքին քաղաքականությանը»,-նշել է պետդեպարտամենի նախկին պաշտոնյան:
Արդյո՞ք Օբամայի վարչակազմը շուտով հրապարակայնորեն կամ գաղտնի կդատապարտի Էրդողանին: Արդյո՞ք դա կօգնի: Արդյո՞ք Էրդողանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի զգուշացումը, որպեսզի տեսնի իր երկրի ընդհանուր պատկերը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում