ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կողմ է ԼՂՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների լիարժեք վերականգնմանը
ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները:
«Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,-գրել է Ուորլիքը:
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է այս գրառմանը. «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել Ղարաբաղի մասնակցությամբ լիարժեք բանակցությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները