Թուրք հոդվածագիր. «Եթե Թուրքիան ոտքի վրա մնա, ապա էրդողանները կկանգնեն դատարանի առաջ»
«Թուրքիայի իշխանությունները երկրի ղեկն իրենց ձեռքը պահելու համար դիմում են ամեն քայլի, մինչև անգամ արտաքին քաղաքական զիջումների: Արտաքին աշխարհի աջակցությունը ստանալու համար Թուրքիայի շահերից չբխող զիջումներ են կատարում»: Նման տեսակետ է հրապարակել թուրքական «Յենի չաղ» պարբերականը:
Հոդվածի հեղինակ Արսլան Բուլութը թվարկում է մի քանի օրինակ` ի հաստատումն վերը նշվածի:
• Կիպրական հարցում Թուրքիան տեղի է տվել ամերիկյան ճնշումներին ու սեղանին դրել Անանի պլանը: Շուտով կանցկացվի հանրաքվե և եթե հաղթի «այո»-ն, ապա Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կանցնի Հունաստանի և Եվրամիության գերիշխանության տակ:
• Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ-BDP) նորից սկսել է բարձրաձայնել ընտրություններից հետո հայտարավելիք ինքնավարության մասին:
• Հայերի տեղահանության (ցեղասպանության - EH) 100 ամյակի նախաշեմին Թուրքիայի արտգործնախարարն ասում է թե անընդունելի էին այդ տեղահանությունները:
• Ամերիկաբնակ հայերը Թուրքիայի քաղաքացիություն են ցանկանում ստանալ, Աբդուլլահ Գյուլն էլ ըստ էության առաջարկել է 20 հազար դոլարով քաղաքացիություն վաճառել:
Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում վարչապետ Էրդողանի գլխավորած կառավարության գործունեության հեռանկարի վրա: Նախ մեջբերում է իշխանամետ դիրքորոշում ունեցող վերլուծաբան Ջեմիլ Էրթեմի տողերն այն մասին, որ Էրդողանը հայկական, կիպրական և մերձավորարևելյան խնդիրներում քայլեր է կատարելու, ինչի շնորհիվ շարունակվելու է ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը: Նման մոտեցումը Բուլութը համարում է գործարար աշխարհին սոսկ ներդրումների համար գայթակղելու հնարք, ոչ ավելին:
«Լավ, իսկ հնարավոր է համոզել ժողովրդին: Երաշխիք կա՞, որ ընտրությունների արդյունքում «ԱԶԿ»-ն չի դառնա փոքր կշիռ ունեցող կուսակցություն: Թուրգութ Օզալն էլ էր ժամանակին շատ ուժեղ, բայց հիմա որտեղ է ANAP»-ը»(«ANAP»-ը Թուրքիայի Հանրապետության 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի հիմնադրած «Մայր հայրենիք» կուսակցությունն է):
«Եթե Թուրքիան կարողանա ոտքի վրա մնալ, ապա էրդողանները կկանգնեն դատարանի առաջ»,- եզրափակել է հոդվածի հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում