Առողջապահության և պաշտպանության նախարարության համատեղ խմբերը ուսումնասիրություններ են իրականացնում
Տարեսկզբից ՀՀ զինված ուժերում հիվանդության հետևանքով 3 զինծառայող մահացել է (հիմնականում թոքաբորբ` սուր դրսևորումներով):Panorama.amը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես ե՞ն պատրաստվում լուծել հիվանդությունների չտարածման, արդյունավետ բուժում իրականացնելու հետ կապված հարցերը:
«Բանակում հիվանդությունների կանխարգելման ու արդյունավետ բուժում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծել է բժիշկներից կազմված աշխատանքային խմբեր, ովքեր տարբեր զորամասերում ու հոսպիտալներում ուսումնասիրություններ են իրականացնում:
Այդ աշխատանքը բավականին ծավալուն է. ստուգվում է ոչ միայն բուժկետների, հոսպիտալների դեղորայքը, այլ նաև բժշկական կադրերի մասնագիտական մակարդակը»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա