Ադրբեջանի կապի նախարարը համոզված է, որ հայերը Ադրբեջանից ինտերնետ են գողացել
«Հայերը Ադրբեջանից ինտերնետ են գողացել»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը:
«Qafqazinfo.az» կայքը հայտնում է, որ նախարարի խոսքերով` Ադրբեջանի ինտերնետ մուտքն ապահովող «Delta Telekom» կազմակերպության ծառայություններից օգտվում են նաև Վրաստանը, Իրանը և Միջին Ասիան:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այդ ինտերնետից Վրաստանի միջոցով օգտվում է նաև Հայաստանը, բայց մենք հետևել չենք կարող»,-ասել է նախարարը:
Ադրբեջանական կայքը հայտնում է, կան կասկածներ, որ հայերը օգտվում են այդ ինտերնետից Վրաստանի սահմանամերձ շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում