Նախարարը մտադիր է իր անունով տուն-թանգարան կառուցել
Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ցանկանում է իր ծննդավայր Գյումրիում տուն-թանգարան ստեղծել, որտեղ կցուցադրվեն նրա անցած մարզական ուղու մասին պատմող մեդալները, գավաթները, պատվոգրերը, հուշանվերները:
«Այո, այդպիսի երազանք ունեմ և այն բավականին հետաքրքիր ձևով ծնվել է դեռ 70-ական թվականների վերջին,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Յուրի Վարդանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ գաղափարի իրականացումը` Յուրի Վարդանյանը նշել է. «Դիմել եմ վարչապետին, նախագահին էլ պիտի խնդրեմ՝ տեսնենք, թե ինչով կարող են օգտակար լինել»: