ԵՀԽ-ը քննարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր հանձնաժողովը քննարկել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր հանձնախմբի անդամ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և Կենտրոնական հանձնախմբի անդամ Թենի Պիրի-Սիմոնյանը Ժնևում հանդիպել են խորհրդի համակարգող, դոկտոր Ագնես Աբումի և գլխավոր քարտուղար Օլավ Ֆիկս Թվայթի հետ և քննարկել, թե ինչպես է խորհուրդը նշելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:
Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնները և ներկայցրել Կիլիկիայի Սուրբ Աթոռի` 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար ծրագրած միջոցառումները:
Թենի Պիրի-Սիմոնյանը, ով նաև հայ-շվեյցարական ARMENOFAS հիմնադրամի նախագահն է, ներկայացրել է նաև Շվեյցարիայում կազմակերպվելիք միջոցառումները:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ վեհաժողովի ժամանակ ընդունվել է բանաձև, որով նախատեսվում է.
1. 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ, փետրվար-մարտին կազմակերպել միջազգային խորհրդակցություն:
2. Մշակել «անպատժելիության մասին» թեմա, որը կքննարկի Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և որի շուրջ Կիլիկիայի Սուրբ Աթոռը միջազգային կոնֆերանս կկազմակերպի:
3. Ստեղծել փոքրիկ հանձնաժողով, որը կաջակցի անձնակազմին կոնֆերանս կազմակերպել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում