Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Սերբիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնելու է Սերբիա: Այս մասին, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, Զ. Հասանովը երկօրյա այցով Սերբիա կմեկնի փետրվարի 17-ին` Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշ Ռոդիչի հրավերով:
Նախատեսված է, որ երկու երկրների հանդիպման արդյունքում «Ադրբեջանի հանրապետության կառավարության և Սերբիայի հանրապետության կառավարության միջև պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրվի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում