Դ. Բաբայան. Ամերիկացի համանախագահի կոչը կարևոր մեսիջ է պարունակում
ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու լիարժեք բանակցությունները. «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են բանակցությունների լիարժեք կարգավորման: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»:
Վերոնշյալի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
«Առանց Արցախի` բանակցային գործընթացի բոլոր փուլերի մասնակցության, անհնար է խոսել գործընթացի էֆեկտիվության մասին: Այնպես չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցություններն ավարտեն ու ղարաբաղյան կողմը միայն փաստաթուղթ ստորագրելու ֆունկցիա ունենա: Որքան շուտ Արցախը ներգրավվի բանակցություններում, այնքան լավ բոլոր կողմերի համար: Այս տեսանկյունից, ամերիկացի համանախագահի հայտարարությունը շատ կարևոր մեսիջ էր»,- ասաց վերջինս:
Դ. Բաբայանը նշեց, որ բանակցությունները պետք է ընթանան Հայաստան-Արցախ-Ադրբեջան` Բուդապեշտի գագաթնաժողովում ընդունված ձևաչափով, հակառակ դեպքում պետք չէ գործընթացում լուրջ արդյունք ակնկալել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները