ԼՂՀ նախագահը պարգևատրել է քաղծառայության մի խումբ աշխատակիցների
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ` Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ պետական պարգևներով պարգևատրվել են՝
«Երախտագիտություն» մեդալով ՝Բորիս Առուշանյանը, ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, Մանվել Բադալյանը` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
«Մխիթար Գոշ» մեդալով՝ Վալերի Աթաջանյանը, ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Սրբուհի Արզումանյանը`ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ քաղաքացիական ծառայության խոհրդի անդամ 2004-2008 թթ.:
Նախագահը ստորագրել է նաև կարգադրություն՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ԼՂՀ քաղծառայության խորհրդի մի խումբ աշխատակիցների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում