Դատավորների շրջանում նոր դժգոհություն է հասունանում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Դատավորների շրջանում սոցիալական իրավունքների համար պայքարը շարունակվում է և կառավարության վարած վերջին սոցիալական քաղաքականության հետևանքով, հնարավոր է այն համատարած բնույթ ստանա: Նկատենք՝ չորս պաշտոնաթող դատավորների սոցիալական իրավունքների պաշտպանության պահանջով հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով, իսկ արդեն Հայաստանի ներսոմ նույն իրավունքների համար պայքարում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանը:

Վերջինը առողջական խնդիրների պատճառով համակարգում 20 տարի աշխատելուց հետո նախագահի հրամանագրով 2011 թվականին դադարեցնում է լիազորությունները և երբ տեղեկանում է, որ կենսաթոշակ չի ստանալու, սկսում է պայքարել սոցիալական իրավունքների համար, որը շարունակվում է արդեն մի քանի տարի:

Նախկին դատավորի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե նախկինում դատավորը, որը ունի 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ուներ կենսաթոշակի իրավունք իր վերջին աշխատավարձի (դրույքաչափ և հավելավճարներ) 75 տոկոսի չափով, ապա «ՀՀ դատական օրենքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունից հետո իրավիճակը փոխվում է:

«Դատավորները այս օրենքը աչքի տակ ունենալով, աշխատում են, լավ հասկանալով, որ երբ 65 տարեկանում իրենք գնան թոշակի, կունենան X գումար թոշակ: Սակայն անսպասելիորեն օրենքում փոփոխություն է կատարվում ու ներմուծվում է տարիքային շեմը` այսինքն դատավորը դարձյալ ունի թոշակի իրավունք այն դեպքում, եթե նա նաև հատում է տարիքային շեմը` 63 տարեկանը: Ու ամենատարօրինակը` դա կիրառվում է այն դատավորների դեպքում, որոնք արդեն երկար տարիներ աշխատում էին համակարգում: Սուրիկ Ղազարյանը երբ աշխատում էր, չգիտեր, որ օրենսդիրը տարիքային շեմ է հաստատելու: Միևնույն ժամանակ, նա 20 տարի աշխատել է դատավոր և սոցվճարներ է կատարել: Փաստորեն, դրանք կորան», -նշեց իրավաբանը:

Նա հիշեցրեց Սահմանադրական դատարանի այն հաստատած դրույթներից մեկը, որի համաձայն, թոշակը անձին իր գույքը վերադարձնելու եղանակ է: Մինչդեռ Սուրիկ Ղազարյանի պարագայում, ըստ Արա Ղազարյանի, ստացվում է` պետությունը նրան «քցել» է: Մասնագետի դիտարկմամբ, կառավարության գործողությունների արդյունքում քաղաքացու մոտ խաթարվել է նրա լեգիտիմ ակնկալիքը, որը նրանք այժմ փորձում են վերականգնել Սահմանադրական դատարանում: Այստեղ որոշ հույսեր ծնվել են, քանի որ վերջերս ՍԴ-ն վարույթ է ընդունել Սուրիկ Ղազարյանի ներկայացուցիչներ Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի դիմումը և գրավոր ընթացակարգով դատաքննությունը նշանակել մայիսի 20-ին:

«Դատական օրենսգիրքը դեռ 2007 թվականից սահմանել է, որ տասը տարի աշխատելու դեպքում դատավորի մոտ ձևավորվում է կենսաթոշակի իրավունք նրա աշխատավարձի 75 տոկոսի չափով և վերջ, որևէ տարիքային շեմ հասկացություն չկար: Այսինքն՝ Սուրիկ Ղազարյանը լեգիտիմ ակնկալիք ուներ, որ երբ գնա թոշակի, կստանա տվյալ գումարի կենսաթոշակ»,- բացատրեց իրավաբանը՝ նշելով, որ Սուրիկ Ղազարյանը պետք է ամսական ստանար 600 հազար դրամ, սակայն այժմ 100 տոկոսով զրկված է կենսաթոշակից:

«Դատավորների նկատմամբ գործադիր իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը անարդար է: Եվ այս ամենը հակասում է Սահմանադրական դատարանի նախկինում ընդունած որոշմանը (647 որոշում): Դիմել ենք ՍԴ և վիճարկում ենք գույքային իրավունք: Ասում ենք՝ հարգելի ՍԴ, դու ժամանակին ասել ես, որ թոշակը անձի գույքը իրեն վերադարձնելու իրավունք է: Այս մարդը 20 տարի սոցվճարներ է կատարել, սակայն հետո օրենսդիրը տարիքային շեմ հասկացությունն է ներմուծում ու նրա նկատմամբ կիրառում է, ինչի արդյունքում նա մեծ վնաս է կրում: Կարծում էինք ՍԴ-ն կմերժի և վարույթ չի ընդունի, բայց նա չի մերժել, ուրեմն ասելիք ունի», -հավելեց Արա Ղազարյանը:

Նա հույս ունի, որ այս ամենի արդյունքում կառավարությունը կվերանայի իր քաղաքականությունը դատավորների նկատմամբ, քանզի գործող դատավորների շրջանում էլ դժգոհությունների մեծ ալիք կա: Եվ դա հատկապես ուժգնացել է Սահմանադրական դատարանի անդամներին սոցիալական երաշխիքներ տալու մասին նոր օրենսդրական նախաձեռնությունից հետո, որով ՍԴ անդամների կենսաթոշակը կարող է հասնել 500 հազար դրամի, ինչը զգալիորեն տարբերվում է դատավորների կեսնաթոշակի չափից: Նկատենք, որ այդ մասին օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվել է:

«Մենք էլի դատավորներ ունենք, որ ուզում են դիմել ու դարձյալ նույն երևույթի դեմ: Դժգոհությունը շատ մեծ է դատական համակարգում նաև գործող դատավորների շրջանում, որովհետև խոսքը չի վերաբերում միայն իրենց սոցիալական ապահովությանը, այլ խոսքը վերաբերում է դատական համակարգի անկախությանը: ՍԴ-ն ասել է, որ եթե մենք դատավորին բարձր աշխատավարձ ենք սահմանում, դա ոչ թե նրա համար է, որ նա արտոնյալ խավ է, այլ նրա համար է, որ ապահովվի անկախ դատական համակարգ: Իշխանությունները, որոնք ընդունում են այդ օրենքը պետք է տան օբյեկտիվ հիմքերից բխող պատճառաբանություն: ՍԴ-ն ասել է` եթե դատավորի աշխատավարձը նվազեցնում եք, ապա դրա համար պետք է լինի օբյեկտիվ հիմք, մինչդեռ եթե երկրում արձանագրվում է բյուջեի աճ, տնտեսական աճ, ապա նման պայմաններում չի կարելի նվազեցնել ոչ դատավորի աշխատավարձը, ոչ կենսաթոշակը: Սակայն գործադիրի կողմից որևէ օբյեկտիվ բացատրություն չի ներկայացվել, թե ինչու են դիմում այդ քայլին, ինչու են նման տարբերակված մոտեցում ցուցաբերում` ընդհանուր իրավասության դատավորների և ՍԴ անդամների միջև», -փաստարկեց Արա Ղազարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}