Յանա Ռուդկովսկայա. « Ինձ զարմացնում է Ժիրինովսկու դիրքորոշումը»
Գեղասահքում օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պյլուշչենկոյի կինը` Յանա Ռուդկովսկայան «Սովետսկի սպորտին» տված հարցազրույցում պատասխանել է Վլադիմիր Ժիրինովսկու` Պլյուշչենկոյի հասցեին հնչեցրած քննադատությանը:
«Ես շատ զարմացած եմ: Մինչև հիմա շատ էի հարգում Վլադիմիր Վոլֆովիչին, ինչ-որ ժամանակ նույնիսկ անդամակցել եմ նրա կուսակցությանը: Միշտ համարել եմ, որ նա ադեկվատ մարդ է և հարգում է ուժեղ մարդկանց, նրանց, ովքեր ձգտում են ինչ-որ բան անել երկրի համար: Եվ անում են: Ժենյան մեդալ նվիրեց երկրին թիմային մրցաշարում, շրջանցեց աշխարհի եռակի չեմպիոն Պատրիկ Չինին: Եվ անհատական մրցաշարում նա կարող էր լինել եռյակում, քանի որ շատ բարձր երկրորդ գնահատական ուներ: Նա շատ էր ուզում ևս մեկ մեդալ նվաճել: Եվ մինչև վերջ բոլորս հույս ունեինք, որ այդպես կլինի:
Ինձ զարմացնում է Ժիրինովսկու դիրքորոշումը: Երեկ ինձ մոտեցան արտասահմանցի գեղասահորդներ: Նրանք ասում էինք, որ Ժենյան հերոս է, աջակցում էին մեզ: Ստեֆան Լամբիելը, Թոմաշ Վեռները: Բոլոր մարզիկներն են պաշտպանում Ժենյային, որովհետև հասկանում են նրան»,- ասել է Ռուդկովսկայան: