Գորշկով. «Ժիրինովսկին խոսել է առանց երկար մտածելու»
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը մեկնաբանել է Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու կոշտ հայտարարությունը: Հիշեցնենք, որ վերջինս իրեն բնորոշ ոճով դժգոհել է, որ Սոչիի Օլիմպիադայում հանդես է եկել Եվգենի Պլյուշչենկոն: Ժիրինովսկին պահանջել է Գորշկովի հրաժարականը, նաև հայտարարել է, որ Պլյուշչենկոն հաշմանդամ է, և, ընդհանրապես, նույն մարզիկը չպետք է մասնակցի 2-ից ավելի Օլիմպիադայի:
«Այն վիրահատությունից հետո, որին Պլյուշչենկոն ենթարկվեց մեկ տարի առաջ, և ես կրկնում եմ դա 25-րդ անգամ, ոչ ոք չէր հավատում, որ Ժենյան կարող է վերադառնալ: Բայց նա անցավ վերականգնման շատ ծանր փուլով ու վերադարձավ: Թիմային մրցումներում հնարավոր ամեն բան արեց: Նա հերոս է: Արժանի է ամենաբարձր գնահատականի. Այն, ինչ նա արեց, հերոսություն է: Իսկ Ժիրինովսկու հայտարարությունը… Վլադիմիր Վոլֆովիչը, ինչպես երևում է, սպորտը լավ չի հասկանում, և ինձ համար նման գնահատականը տարօրինակ է:
Ժիրինովսկին պահանջում է, որ ինձ հեռացնե՞ն ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Թող հեռացնեն: Տեր Աստված, եթե ինչ-որ բան այնպես չեմ արել… Իմ կարծիքով`կարելի է համեմատել «Վանկուվեր-2010»-ի ու «Սոչի-2014»-ի արդյունքները: Եթե դա բավարար չէ, ես պատրաստ եմ:
Ժիրինովսկու հայտարարությունը, որ մարզիկը չպետք է 2-ից ավելի Խաղերի մասնակցի, անտրամաբանական է: Վերցնենք Իրինա Ռոդնինայի օրինակը, ով հաղթել է 3 Օլիմպիադայում: Այնպես որ, նա դա ասել է` առանց երկար մտածելու»,- ասել է Գորշկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում