ԲՀԿ-ում լուրջ աժիոտաժ է սկսվել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ համագումարին ընդառաջ, այդ կուսակցության ներսում բավական լուրջ աժիոտաժ է սկսվել։ ԲՀԿ գործարար հատվածը, որ հանուն իր բիզնեսի շարունակում է իշխանությունների հետ ակտիվ կապ պահպանել, փորձում է ԲՀԿ-ն տանել դեպի իշխանություն։ Քաղաքական թևն էլ ջանում է պայքարել ԲՀԿ-ն իշխանություններից վերջնականապես պոկելու համար։
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ ներսում հակասական տրամադրությունների մասին բավական կտրուկ է արտահայտվել. «ԲՀԿ ներսում կա մեկ տրամադրություն և դրանից բխող անհրաժեշտ գործողությունների հրամայական. ՀՀ-ին պետք են շրջադարձային փոփոխություններ, դա են ցանկանում նաև քաղաքացիները, ուստի պետք է գնալ այդ փոփոխությունների ճանապարհով։ Իսկ եթե կուսակցության ներսում կան այնպիսիք, ովքեր վստահ չեն, որ անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, ապա ԲՀԿ-ն իրենց տեղը չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: