Դատավորները, հնարավոր է, գործադուլ անեն
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մոսին» ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպակսն դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա:
«Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը, որտեղ ասված է. «Օրենքում ողջամիտ որևէ պարզաբանում չկա այն մսսին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, և ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»:
Բայց սա միակ նամակը չէ: Թերթի տեղեկություններով՝ դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաև ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն: