Գազավորված ըմպելիքների վրա կգրեն դրանց վնասի մասին
Կալիֆորնիայում որոշել են պայքարել գազավորված ըմպելիքների դեմ: Այսուհետ գազավորված ըմպելիքների վրա կգրեն, թե որքան վտանգավոր է այն առողջության համար, ինչպես դա արվում է ծխախոտի տուփերի վրա: Տեղի իշխանությունները մտադիր են նման օրինագիծ ընդունել առաջիկայում և պարտադրել այդ նորմը ըմպելիքների արտադրողներին:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, սպասվում է, որ այդպիսով Կալիֆորնիայի բնակչությունը կտեղեկանա, որ գազավորված քաղցր ըմպելիքների ամենօրյա օգտագործումը նպաստում է գիրությանը, դիաբեթին և կարիեսին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին