Սերգեյ Միքայելյանը դասական ոճում ևս 46-րդն է
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում կայացան տղամարդկանց դահուկավազքի 15 կմ դասական ոճի մրցումները: Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը 89 մասնակիցների շարքում գրավել է 46-րդ տեղը` առաջատարին զիջելով 4 րոպե 9 վայրկյանով, իսկ Արթուր Եղոյանը չի մասնակցել մրցումներին:
Այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն է հռչակվել շվեյցարացի Դարիո Կոլոնյան, 2-րդ տեղը գրավել է շվեդ Յուհան Ուլսոնը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է շվեդ Դանիել Ռիչարդսոնը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Միքայելյանը 46-րդ տեղն է գրավել նաև սկիատլոնի մրցումներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները