«Ազադլիգ». «Մոսսադ»-ն օգտագործում է Ադրբեջանը Իրանի մասին տեղեկատվություն հավաքագրելու համար
Իսրայելի բանակի պաշտոնական կայքում «Մոսսադ» հետախուզական ծառայության հետ մի շարք արաբական և մահմեդական երկրների միջև անվտանգության, հետախուզական և ռազմական համագործակցության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվել:
Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը հայտնում է, որ «Մոսսադ»-ի հետ համագործակցող երկրների ցանկի մեջ նշված են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Աֆղանստանը և Ադրբեջանը:
Իսրայելը Ադրբեջանին և Աֆղանստանին զենք է վաճառում Պակիստանի միջոցով: Բացի այդ, այս երկրների միջև աշխատանքներ են տարվում նաև ռազմավարական անվտանգության շուրջ: Որպես օրինակ բերվում է կապը Ադրբեջանի հետ՝ Իրանի մասին տեղեկատվություններ հավաքագրելու նպատակով:
«Այս տեղեկությունը տարածել է թուրքական «Դունյա բուլեթենի» կայքը: Պետք է նշել, որ Իսրայելի հետ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները լարված են: Այդ տեսակետից, նման տեղեկատվության հրապարակումը կարող է վնաս պատճառել երկու երկրների հետ էլ Ադրբեջանի հարաբերություններին»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում