
Կլաուդիո Աբբադոյի հիշատակին նվիրված համերգում ելույթ է ունենալու նաև Հասմիկ Պապյանը
Մեծ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին նվիրված համերգում որպես մենակատարներ հանդես են գալու Հասմիկ Պապյանը (սոպրանո), Բարսեղ Թումանյանը (բաս), Նարինե Անանիկյանը (մեձո սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր): Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
ՀՊՖՆ-ը կկատարի Վերդիի Ռեքվիեմը՝ այն նվիրելով մեծ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Համերգը կայանալու է փետրվարի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Դիրիժորն է լինելու Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Կլաուդիո Աբադոն մահացել է հունվարի 20-ին:
Նախորդող հրապարակում՝
ՀՊՖՆ-ն Վերդիի «Ռեքվիեմը» նվիրելու է Կլաուդիո Աբբադոյի հիշատակին