Անի Գևորգյանին կանչել են ոստիկանություն
«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն այսօր հրավիրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հատուկ քննչական ծառայություն՝ փետրվարի 12-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նշանակված ծառայողական քննության շրջանակներում պարզաբանումներ տալու:
Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին ՀԱԿ մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին ակցիայի ժամանակ միջադեպ էր գրանցվել ՀԱԿ-ի երիտասարդների ու երիտհանրապետականների միջև: Միջադեպի հետևանքով բերման ենթարկվածների թվում էր նաև լրագրող Անի Գևորգյանը, ով հայտարարել է, թե իրենից փորձել էին խլել տեսախցիկը: