«Բարով եք եկել, շնորհավոր» բացականչություններով դիմավորում են ԵԿՄ համագումարի մասնակիցներին
«Բարով եք եկել, շնորհավոր» բացականչություններով` քիչ անց մեկնարկելիք Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի մասնակիցներին դիմավորում էին Մարզահամերգային համալիրում:
Համալիրի ներսում հյուրերին դիմավորում էին նաև փոքրիկները` զինվորական համազգեստով և եռագույները պարզած: Համալիրից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Նշենք, որ համագումարին մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս պահին, ինչպես հայտնում է մեր թղթակիցը, համալիրում են ՕԵԿ-ի մի քանի անդամներ, այնտեղ է նաև Վերահսկիչ պալատի նախագահ Ւշխան Զաքարյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ:
Սպասվում է նաև, որ համագումարից հետո ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանդես կգա մամլո ասուլիսով:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը