Միջազգային մասնավոր իրավունքի վերանայումը ՀՀ-ում բիզնես միջավայր ձևավորելու համար շատ կարևոր է
ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ), ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում Հայաստանում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» օրենքի մշակման վերաբերյալ:
ԵՄ խորհրդատվական խմբի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ կլոր-սեղանի ընթացքում հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ պրն Եղիշե Կիրակոսյանը, պրն Մարկո Ռոչիան` Կենտի համալսարանից, պրն Չարլզ Էհրլիհը` ԵՄԽԽ-ի արդարադատության ոլորտում բարեփոխումների գծով խորհրդատուն, պրն Մուշեղ Մանուկյանը` Հայաստանի Ամերիկյան Համալսարանից և պրն Արմեն Հայկյանցը Երևանի պետական համալսարանից:
«Քննարկման նպատակն էր մի շարք հիմնարար խնդիրների բացահայտումը, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ օրենսդրության վերանայման իմաստով` ներառելով կոլիզիոն իրավական նորմերի և կոլիզիոն իրավական ինստիտուտների, ինչպես նաև միջազգային միասնական իրավունքի մասին դրույթները և Հայաստանում արտաքին առևտրի և ուղղակի ներդրումների համար միջավայրի բարելավման խնդիրները:
Միջազգային մասնավոր իրավունքի վերանայումը և մշակումը Հայաստանում շարունակում է ունենալ շատ կարևոր դեր արտաքին ուղղակի ներդրումների, ինչպես նաև Հայաստանում լավ բիզնես միջավայր ձևավորելու համար համապատասխան իրավական դաշտ զարգացնելու գործընթացում: Նշված վերանայումը կարող է օժանդակել Հայաստանում արբիտրաժի իրավական կարգավորման շրջանակի զարգացմանը: Այն նաև շատ կարևոր է Հայաստանի միջազգային մասնավոր իրավունքը միջազգային ստանդարտներին և հաստատություններին ներդաշնակեցնելու առումով մի շարք ոլորտներում, ինչպիսիք են` Ընտանեկան օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգիրքը և «Մտավոր սեփականության մասին» օրենքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում