Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է
«Իրանը չի կարող իր շուրջն առկա հակամարտությունների հանդեպ անտարբեր լինել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թեհրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես պատասխանել է. «Իրանի սահմանների անվտանգությունը կապված է տարածաշրջանի երկրների անվտանգության հետ. Մենք չենք կարող մեր շուրջն առկա հակամարտությունների հանդեպ անտարբեր լինել»:
Շարունակելով խոսքը՝ դեսպան Փաքայինը հավելել է. «ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմերի հետ հարաբերություններ ունենալը և հավասարակշռված քաղաքականություն վարելը կարևոր գործոն է, որը նպաստում է հակամարտության լուծմանը: Մենք համոզված ենք, որ ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է»:
Նախորդող հրապարակումներ՝
Ո՞ր դեպքում Իրանը կհրապարակի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը
Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Իրանը, եթե Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարի. Բաքվում ԻԻՀ դեսպանի պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում